Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել`ընտրություններին մասնակցելու համար. Խանումյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News        

Խանումյան

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել` ընտրություններին մասնակցելու համար։ Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։
Հ.Գ. Վարակվածի հարսը գրանցված է եղել Մոշաթաղում և քվեարկել այնտեղ»։