Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է անակոնդայի քաղաքականություն. Հայկ Խանումյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

260944257_10225849885064107_2976750773867340497_n.thumb_.jpg

Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է անակոնդայի քաղաքականություն։ Փաթաթվել է մարմնին ու փորձում է խեղդել` անընդհատ սեղմելով օղակը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը.

«Այս ծանրագույն շրջանում, երբ գործադիր իշխանությունից պահանջվում է անդադար աշխատանք, նախաձեռողականություն, ճկունություն և համարձակություն, Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ինքնասիրահարված մի թյուրիմացություն։

Գործադիրում առկա հանցավոր անգործությունը, գործելու ունակության բացակայությունը բերելու է ճակատագրական հետևանքների։ Տարրական խնդիրները լուծելու անկարողությունը զուգորդվում է ինքնասիրահարված ֆոտոսեսիաներով և ֆեյսբուքյան բարոյախրատական գրառումներով։ Եթե սրան ավելացնենք նաև երկրում առկա որևէ բան անելու քաղաքական կամքի բացակայությունը, ապա կստանանք շատ տխուր պատկեր։ Մի խոսքով, շտապ ձերբազտվել է պետք անպատասխանատու թյուրիմացություններից։ Այս վիճակից մեզ կարող են հանել միայն պատասխանատվություն վերցնելու պատրաստ, հարցեր լուծելու կամք ունեցող գործիչներն ու թիմերը։

Մենք այլևս ժամանակ չունենք ինչ֊որ լաբորատոր փորձարկումների համար։

--00—ԶՀ