Իշխանությունը պետք է փոխի դիրքորոշումն Արցախի նկատմամբ, պարտվողական ձևը տանում է անդունդ. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, պարտվողական ձևը տանում է դեպի անդունդ, մենք չենք հասկանում, որ պետք է մեր մեջ ուժեղացնենք հավատը, միայն այդ դեպքում մեր կողքին կկանգնեն դաշնակիցները։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ Արցախում վիճակը շատ ծանր է ու բարդ, սակայն արցախցիները շարունակում են ոգևորել ամբողջ հայկական աշխարհը իրենց հստակ ու ուժեղ դիրքորոշումով․ «Չնայած բոլոր դժվարություններին նրանք պատրաստ են ապրել Արցախում և պայքարել Արցախի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ