Եթե խաղանք սրտով, կկարողանանք լավ արդյունքի հասնել Թուրքիայի դեմ․ Լուկաս Սելարայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

dd

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, Armsport-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմել է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոության, ինչպես նաև հավաքականի առաջիկա խաղերից ունեցած սպասելիքների մասին։

«Լավ թիմ է, լավ քաղաք։ Ուրախ եմ այս նոր կյանքիս համար։ Մեծ ոգևորությամբ եմ միացել թիմին։

Սաուդյան Արաբիայի առաջնությունում շատ լավ խաղացողներ են հավաքել։ Նրանց կողքին խաղալը մեծ փորձառություն է ինձ համար։ Լիգան շատ մեծ աճ է գրանցում։ Ինձ համար էլ է լավ, քանի ոչ վստահ եմ՝ թե՛ անձնապես թե՛ մասնագիտական առումով մեծ աճ եմ գրանցելու։

Ինչպե՞ս որոշեցի միանալ այս թիմին․ MLS-ի իմ ակումբն առաջարկը ստացավ ու հակված էր տրանսֆերն իրականացնելուն։ Ես էլ ուսումնասիրեցի առաջարկն ու երբ տեսա իրենց նախագիծը, իրենց առաջարկն ու օր օրի աճ գրանցող առաջնությունը՝ որոշեցի տեղափոխվել։ Շատ ուրախ եմ այդ առիթով։ Սաուդյան Արաբիայից միանալով թիմին ինձ շատ ավելի լավ եմ ինձ զգում, երբ ստիպված չեմ 24-ժամ ճանապարհ անցնել։ Հիմա ուղղակի 4 ժամ է տևել թռիչքս։ Ժամային գոտիների տարբերությունն էլ մեծ չէ, այնպես որ ինձ ավելի լավ եմ զգում»։

Ինչ վերաբերում է հավաքականի մասնակցությամբ առաջիկա խաղին՝ Սելարայանն ընդգծել է՝ Թուրքիան ուժեղ թիմ ունի և արդեն ծանոթ մրցակից է․ «Տնային խաղում, կարծում եմ, կարող էինք միանշանակ հաղթանակ տանել։ Լավ խաղ անցկացրեցինք։ Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եթե խաղանք սրտով, մեծ ցանկությամբ ու ցուցադրենք մեր ֆուտբոլը, կկարողանանք լավ արդյունքի հասնել։ Անհամբերությամբ եմ սպասում ուրբաթ օրվա խաղին»,- ասել է Սելարայանը։

--00—ՍՊ