Կրկին կրակել են Կապանի օդանավակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրվարույթ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սօ

Ադրբեջանցիները սեպտեմբերի 1-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում  կրկին հրազենից կրակել են Կապանի օդակայանի վրա՝ վնասելով օդակայանի շինությունների պատերը, անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։

«Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնել են, որ այսօր Կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակեց շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Այս դեպքով ևս քրեական գործ է հարուցվել՝ երկու հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։

Ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև հաջորդ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։

--00—ԼՀ