Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

վթ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW X5 մակնիշի և Մհեր Խաչատրյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Աբրահամյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 50-ամյա Ալիսա Ա․-ն և նաև ՌԴ քաղաքացի, 15-ամյա Գոռ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ