Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, համալսարան էր ընդունվել, նոր զորակոչվել բանակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր։ Գավառ համայնքի Նորատուս վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը 24News-ին տեղեկացրեց, որ Արտյոմ Հայկազյանին մանկուց է ճանաչում, ընտանիքի հետ մոտ է։

2

«Իմ հարևանի տղան է, հայրն էլ իմ դասարանից է եղել։ Շատ լավ երեխա էր, այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ, ութ ամիս է՝ ծառայում էր։ Տան միակ տղան էր, երկու քույր ունի իրենից մեծ, ամուսնացած են։ Հայրը մարզպետարանի աուդիտում էր աշխատում, կրճատումների տանկ ընկավ, գործազուրկ է, մայրն էլ չի աշխատում։ Եթե չեմ սխալվում, Արտյոմը համալսարան էր ընդունվել, հետո զորակոչվել էր բանակ։ Շատ ուրախ, կատակասեր տղա էր, իրեն տեսել եմ ծառայության մեկնելու օրը, ծառայության ընթացքում չեմ հանդիպել, չեմ կարող ասել ծառայությունից դժգոհոթյուններ ունեցել է, թե ոչ»,- ավելացրեց Արդրանիկ Գրիգորյանը։

3

Տեղեկացնենոք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագորւթյուն տարածեց, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։ Զինծառայողը ինքնաձիգից մահացու վիրավորում է պատճառել դիրքի ավագին, ապա նույն զենքից կրակել իր կզակին. ՔԿ

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ