Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

թաթ

Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը:

Արցախի ճանապահի փակվելու պատճառով Գորիսն ու Տեղը դարձել են մեկուսացած (նախկինում այստեղով էր անցնում Արցախի ճանապարհը), ադրբեջանական զինված ուժերը բացահայտ հանցավոր կրակոցներով խոչընդոտում են Կապանի օդային կապին, իսկ ցամաքային ճանապարհների անվտանգությունը մնում է խաթարված և այլն:

Հերթական աշխատանքային այց Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ այս անգամ մեր մի քանի ուրիշ կարևոր նախաձեռնություններով»:

--00--ԼՀ