Բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն. Արշավիր Ղարամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ղ

Բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Վերջին տարիներին տարբեր շրջանակների կողմից՝ կլինի թե իշխանական, թե ընդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական եւ հասարակական միվորումների, ազգային եւ հանրային շարժումների եւ նրանց ղեկավար մարմիների ու առաջնորդների կողմից անընդհատ թմբկահարվում է, որ իրենց պայքարը ազգային-ազատագրական է:

Հիմա հարց՝

  1. Ի՞նչ է իրենից ենթադրում ազգային-ազատագրական պայքարը:
  2. Ի՞նչ մեթոդներով եւ գործողություներով է մղվում ազգային-ազատագրական պայքարը:
  3. Ո՞ւմ եւ ի՞նչի դեմ է ուղված ազգային-ազատագրական պայքարը եւ ովքեր ու որոնք են թիրախները:

Հ.Գ. Իսկ թե ի՞նչ է ենթադրում ազգային-ազատագրական պայքարն իրականում, կարծում եմ պետք է լավ սերտել պատմության դասերը:

Ինչքան տեսնում եմ՝ բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն…»։

--00--ԼՀ