Հայ-ֆիննական բարեկամության հուշակոթող. օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

հայ-ֆինն

Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը համարվող Էսպուի Սուրբ Հերման եկեղեցու բակում օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ-ֆիննական համայնքի փոխնախագահ Գրիգորի Եղիազարյանը նշեց, որ Հայաստան-Ֆինլանդիա միության նախաձեռնությամբ հիմնված խաչքարը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը։

«Ֆինլանդիայում Հայ համայնքն արդեն գործում է շուրջ 11 տարի: Բոլոր սկանդինավյան երկրներում կան խաչքարեր, իսկ Հելսինկիում ընդհանրապես չկար հայկական որևէ մասունք կամ  խաչքար, այդ իսկ պատճառով երկար ժամանակ փորձում էինք  իրագործել այս նախագիծը: Հայտարարություն տեղադրեցինք նախագծի իրագործման համար՝ գումար հավաքելու նպատակով: Մեծ թվով հայեր արձագանքեցին և ստացվեց այնպես, որ բավականին արագ՝ արդեն  գարնանը, այն բերեցինք Ֆինլանդիա, տեղադրեցինք, իսկ այժմ այն արդեն օծվեց և պաշտոնապես բացվեց»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ