Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

corona-erexa-e1590687057248

Նախօրեին Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել։ Երեխան նախ տեղափոխվել է «Վարդենիսի» ԲԿ, այնտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Այսօր արդեն երեխան շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, նկատվում է դրական դինամիկա։ Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

--00—ՅՄ