Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանում է, նրա 9-ամյա քույրը առաջին օրն է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

արծվիկ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիրավորված 2-ամյա արցախցու լուսանկարը և կից գրառում արել.

«Ադրբեջանական ագրեսիայի դեմքը. 

2 տարեկան Արծվիկը վիրավորվել է հարազատ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո:

Նրա 9 տարեկան ավագ քույրը մահացել է»:

Նշենք, որ Արծվիկի 9-ամյա քույրն ու տատը Մարտունիում առաջին օրը խախաղ բնակչության շրջանում զոհվածների թվում էին:

--00—ԼՄ