Սանավիացիան համալրվեց 3-րդ ուղղաթիռով. ամեն վայրկյանը կարևոր է վիրավորների կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ սանավիացիան համալրվել է ևս մեկ ուղղաթիռով:

«Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է: Այս օրերին, երբ ամեն վայրկյանը կարևոր է վիրավոր զինվորների կյանքի համար, սանավիացիան համալրեցինք ևս մեկ ուղղաթիռով»,-գրել է ԱՆ խորհրդականը և հավելել #ՀաղթածՈւնենք#ԱռողջապահությունըԽզարումԷ հեշթեգները:

--00—ԼՄ