Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած կնոջն ու նրա դստերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած կնոջն ու նրա դստերը։
1997 թվականի ծնված Հեղինե Գևորգյանը և նրա դուստրը՝ Միլենան, օգոստոսի 3-ին, ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկից դուրս են եկել և մինչ այժմ չեն վերադարձել։

Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանություն։ 

--00—ԼՀ