Հորս հետ չենք խոսել, ասում են, թե Բաքվի հիվանդանոցներից մեկում է, խնդրում եմ, հետ բերեք նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Հաքարիի կամրջից այսկողմ ես միայնակ եմ, քույերերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս Արցախում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանից է, սակայն վերջին երեք տարում որպես տեղահանված բնակվում է Ջերմուկում։

«Հույսս դուք եք։ Խնդրում եմ, ինձ միայնակ չթողնեք։ Եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր հորեղբայր, մորաքույր։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի հետ։ Սա միայն իմ ցավը չէ։ Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է։ Խնդրում եմ, ուժ տվեք հայրակիս հետ բերելու համար»,- ասաց Վագիֆ Խաչատրյանի դուրստը։

Նրա խոսքով՝ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Հայաստան՝ սրտի վիրահատության, պետք է շտապ վիրահատվեր, ուղեկցել է Վագիֆ Խաչատրյանի մյուս դուստրը։

«Երբ վերցրին հորս անձնագիրը, այլևս հետ չտվեցին»,- պատմեց արցախցու դուստրը։

Նշենք, որ քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ