Միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ամն

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը՝ Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների առաքումն Արցախ»,- գրել է Փալոնը:

--00—ԼՀ