Իրանը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Իրան

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն այսօր կրկին հնչեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության կոչն՝ ուղղված Ադրբեջանին ու Հայաստանին: Իրանը կոչ է անում «վերջ դնել թշնամանքին, հայտարարել հրադադար և անցնել բանակցություններին՝ իբրև այս մարդասիրական ճգնաժամից միակ ելք»:

Այսօր ունեցած ճեպազրույցի ժամանակ Հաթիբզադեն վստահեցրել է, որ Իրանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ երկու հարևան պետությունների միջև զինված հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն այլևս չի կարող հանդուրժել հակամարտություններ կամ զինված ագրեսիա:

--00--ԱԹ