Լակո՞տ ենք, անընդհատ խաբում, ասում են՝ հեսա կիջնենք․ անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Իրենց ստի պատճառով որոշեցինք պողոտան փակել․ հեսա իջնում ենք, հեսա կգանք, հեսա-հեսա։ Այս մասին լրագրողներին ասաց Բաղրամյան պողոտան փակած անհետ կորածներ և գերեվարված զինծառայողներից մեկի ծնողը։

«Արդեն 2 ժամ է, իրենց հեսան չի պրծել։ Ես լակո՞տ եմ, այսքան կանայք լակո՞տ են, բերել միլիցիաներին լցրել, հա՞րց են ուզում լուծել։ Մենք էլ այսպես ենք որոշել հարց լուծել»,-ասաց զինծառայողի մայրը։
Նրա խոսքով՝ ինչքան կարողանան, կանգնելու են, պողոտան փակ են պահելու․ «Իմ երեխեն ավելի վատ վիճակում է այս պահին, ո՞վ է մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ