Գյումրիում երեխան շենքի պատուհանից վայր է ընկել, օգնել են պարեկները․ վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

Screenshot_1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ