Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

photo_2023-07-01_11-59-39

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին: 

Ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: 

Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկային և մաքսային քաղաքականությունների, շահումով խաղերի կարգավորման և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:

--00—ՅՄ