Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ռուսաստանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

9f3b877226e950721e8e93cd116d7131.jpg

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ռուսաստանում ստեղծված իրավիճակի շուտափույթ կարգավորմանը խաղաղ պայմաններում։

«Նախագահ Էրդողանն ընդգծել է ողջախոհությամբ գործելու կարևորությունը։ Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանի իրադարձություններից։ Այս համատեքստում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել իրադարձությունների արագ կարգավորմանը խաղաղության և հանգստության պայմաններում»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

--00--ԶՀ