Էրդողանը խոստանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ամեն ինչ անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և Երևանին կոչ է արել համագործակցել «վեցյակի հարթակի» շրջանակներում։

«Ես Երևանին կոչ եմ անում օգտվել «վեցյակի հարթակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ Շուշիում հայտարարել է Էրդողանը։

 --00—ՄՀ