ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը խորհուրդ է տվել չշտապել Բայդենի իմփիչմենթի քվեարկության հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1113880.jpg

ԱՄՆ-ի  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հանրապետականներին կոչ է արել դեմ հանդես գալ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու բանաձևի շուրջ քվեարկությանը, որն առաջարկել է օրենսդիր Լորեն Բոբերտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը:

Ներկայացուցիչները պալատն այսօր կքվեարկի Լորեն Բոբերտի առաջարկած բանաձևն Ազգային անվտանգության և դատական հանձնաժողովներին ուղարկելու շուրջ, ոչ թե հենց բուն բանաձևն ընդունելու կամ մերժելու շուրջ:

Խոսնակը լրագրողներին հայտնել է, որ դեմ է հանդես գալիս իմփիչմենթի շուրջ քվեարկությանը հենց հիմա։ Նա կարծում է, որ քվեարկության «վաղաժամ» անցկացումը «խաթարում է» Հանրապետական ​​կուսակցության ջանքերը Բայդենի նկատմամբ գործը հետաքննելու ուղղությամբ։

Բոբերտն իմփիչմենթի շուրջ հոդվածները ներկայացրել է հունիսի 20-ի երեկոյան` որպես «արտոնյալ» բանաձև, ինչը նշանակում է, որ դրա շուրջ քվեարկությունը պետք է անցկացվի երկու օրենսդրական օրվա ընթացքում:

Բանաձևը Բայդենին մեղադրում է իշխանությունը չարաշահելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ՝ կապված ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նրա գործողությունների հետ։

--00--ԶՀ