Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևն ընդունվեց. նա կրկին իմփիչմենթի է ենթարկվել. CNN

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը, որը ներկայացրել էին դեմոկրատները: Իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Այդ մասին հայտնում է CNN-ը:

7 հանրապետականներ նախապես հայտարարել էին, որ քվեարկելու են Թրամփին պաշտոնանկ անելու օգտին, սակայն բանաձևին կողմ քվեարկողների թիվը 3 հանրապետականով ավելի է եղել: Այդ 7 հանրապետականներ են Դեն Նյուհաուսին (Վաշինգտոն), Ջոն Կատկոյին (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերին (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերին (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնին (Միչիգան), Լիզ Չեյնիին (Վայոմինգ), Փիթեր Մեյերին (Միչիգան): Մյուս 3 հանրապետականներն են Էնթոնի Գոնսալեսը (Օհայո), Թոմ Ռայսը (Հարավային Կարոլինա) և Դեյվիդ Վալադաոն (Կալիֆոռնիա):

Նշենք, որ քվեարկության դրված բանաձևը Թրամփին դարձրել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որն իմփիչմենթի է ենթարկվում երկրորդ անգամ Կապիտոլիումի վրա հարձակման գործում իր ունեցած դերի համար:

Նախագահական ընտրություններին հաղթած թեկնածուի՝ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը հունվարի 20-ին է: Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու դրան:

--00—ԼՄ