Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

default.jpg

Հունիսի 18-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 64-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մանանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան փողոցի իրենց շենքի 9-րդ հարկում՝ վերելակի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել չարենցավանցի 64-ամյա տղամարդուն: Նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00--ԶՀ