Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հիվանդանոցում է․ նրան դանակահարել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

Անտոնյան

Oգոստոսի 1-ին, դիմակավորված, դանակով զինված հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Գիշերը, ժամը 01։10-ի սահմաններում 2 դիմակավոր անձ բաց դռնից մուտք են գործել Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի փողոցներից մեկի սեփական տուն, հավանաբար՝ փորձել են թալանել այն, սակայն դիմադրության են արժանացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, օտար մարմին, սառը զենք, տրավմատիկ պնևմոթորաքս», ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, իսկ որոշ ժամանակ անց «գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի 4-րդ փողոցի նրբանցքներից մեկի շենքերի բնակիչներ 42-ամյա Արման Անտոնյանը և 87-ամյա Ազատ Անտոնյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Արման Անտոնյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։   

 --00—ՄՀ