Երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

354462270_768693575263363_1062930944152642106_n.jpg

Երեկ` հունիսի 14-ին, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

Հունիսի 14-ին ժամը 10:00-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքի պետ Ն. Դադասյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

--00--ԶՀ