ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

1112770

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 12-13-ը գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Վաշինգտոն: Նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի SNOG դիտորդական խմբի անդամների հետ», - նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

--00—ՅՄ