Զոհված զինվորների ծնողները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են սկսում կառավարության շենքի մոտ։

Նրանք պահանջում են ազատ արձակել պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

--00—ՅՄ