Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

22a1a977-26a1-480c-881f-f6ab25c66867.jpg

Մայիսի 19-ին՝ ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։

Հրշեջ-փրկարարների արհեստավարժ գործողությունների շնորհիվ` ժամը 22:56-ին հրդեհը մարվել է, լիկվիդացվել` ժամը 23։15-ին:

Նախնական տվյալներով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00—ԶՀ