Արմավիրի մարզում 2-ամյա երեխան ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

260042

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է: Պարզվել է նաև, որ երեխան անզգուշաբար ընկել է գյուղի տան բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

--00—ՅՄ