Էկոնոմիկայի նախարարությունը «Անասնաբույժի օրվա» կապակցությամբ պարգևատրել է ոլորտի մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ec

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի օրվան նվիրված «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» համաժողովին։

Միջոցառման նպատակն էր կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, իրազեկել հասարակությանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ միջոցառումը նշանավորվել է ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մասնագետների պարգևատրմամբ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ողջ աշխատակազմը շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում բարեկեցություն ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։

--00—ՍՊ