Աննախադեպ համագործակցության մեկնարկն է տրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Screenshot 2023-04-17 134558

Կովկասի բնության հիմնադրամի, Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Շրջակա միջավայրի նախարարության միջև  աննախադեպ համագործակցության մեկնարկն է տրվել։

Բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի շրջանակում  ՇՄՆ կազմում գտնվող 4 ԲՀՊՏ-ներում կիրականացվեն  դաշտային հետազոտություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՝ աշխատանքների համար հատկացնելով 300 հազար եվրո։ Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար  CNF-ի կողմից նվիրաբերվել են նաև 11 համակարգիչներ և Ռենո Դասթեր ավտոմեքենա։

Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են  ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից, նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով։

--00—ՅՄ