Մոնիթորինգ՝ «Դիլիջան» պարկում. Կովկասի բնության հիմնադրամը մեկնարկում է 2021-ի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) տալիս է 2021 թ. ֆինանսական ծրագրերի մեկնարկը։ Կարևորելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Կովկասի բնության հիմնադրամը կնքել է նոր պայմանագիր, որով շարունակում է ֆինանսական աջակցություն հատկացնել  «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը, որն  անտառների հանրային մոնիթորինգ է  իրականացում «Դիլիջան» ազգային պարկում և հարակից տարածքներում։

Համագործակցությունը նախաձեռնության հետ իրականացվում է 2018 թվականից։ Այս ընթացքում  կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության գործում դրական տեղաշարժն ակնհայտ է, ինչը վերահաստատում է նախաձեռնության կենսունակությունը և կարևորում պահպանության նման տարբերակի արդյունավետությունն  ու նոր մակարդակը:

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում իր  առաքելությունն  իրականացնում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման գործում։

--00—ԼՄ