Կովկասի բնության հիմնադրամը «Արփա» պահպանվող լանդշաֆտին 80 հազար եվրո է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

l-0x169wh-2048x1194z-0.3838

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տվել։

Առաջին գումարային փոխանցումը կատարվել է Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Աջակցությունը կազմել է 80 հազար եվրո։

Տրվող գումարն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը։

--00—ՅՄ