ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիմավորել են Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիմավորել են Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Տոնի գլխավոր ատրիբուտը Հայաստան է հասցվել ռազմատրանսպորտային ինքնաթիռներով. Զատկի կուլիչները խաղաղապահներին տրամադրվել են «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի և ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական վարչության կողմից։

Զատկի հյուրասիրությունը լուսավորվել և հասցվել է բոլոր դիտակետերին։

Այսպիսով՝ յուրաքանչյուր զինծառայող կարողացել է նշել ուղղափառության գլխավոր տոներից մեկը:

--00—ԶՀ