Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը․ Զախարովան՝ հաջորդ բանակցությունները ՌԴ-ում անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու մասին։  Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։

Ռուսաստանի ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, չեն թուլանում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

--00—ԼՄ