ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի եռակողմ հայտարարություններն իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-0x5wh-1200x700z-0.655.jpeg

Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են, գրում է 1lurer.am-ը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հետ կապված՝ պաշտոնական Երևանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Նա նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել: «Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել թվացյալով»,- ասել է դիվանագետը:

--00—ԶՀ