ՊՆ-ն հաստատում է․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ինժեներական աշխատանք կատարող զինվորների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սահման

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախնական տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

--00—ԼՄ