Թշնամին կրակ է բացել Տեղ գյուղի ուղղությամբ, ունենք վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Ադրբեջանական զինված ուժերը քիչ առաջ կրակ են բացել Տեղ գյուղում ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայկական կողմն ունի վիրավորներ, տեղեկատվությունը ճշտվում է։

Ըստ մեր աղբյուրների, ծանր վիճակում է գտնվում տրակտորով դիրքերը փորող վարորդը, նա գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի։

--00—ԱՊ