Սյունիքի Քարաշենի ուղղությամբ հակառակորդը «Գրադ» է կիրառել, արկն ընկել է արարողությունների սրահի վրա

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News   

քարաշ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն վարչական շրջանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել, որի արկն ընկել է արարողությունների սրահի վրա։ Այս մասին 24News-ին ասաց վարչական շրջանի ղեկավար Հակոբ Հակոբյանը։ 

Հակոբյանն ասաց, որ միայն շենքն է վնասվել, վիրավորներ չկան։ 

Գյուղապետը նշեց նաև, որ քաղաքացիական այլ օբյեկտներ չեն վնասվել, բնակչության տարհանում չի իրականացվել, կրակոցները գյուղից հեռու են՝ Իշխանասարի ուղղությամբ։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ իրավիճակը նորմալ է։ Այլ բան չավելացրեց՝ նշելով, որ ժամանակը չէ։

 

 Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ