Ադրբեջանցիներն Իշխանասարի նկատմամբ վերահսկողություն են սահմանել, կարող են Սյունիքը կտրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

           

Անկախության կորստի առաջ ենք կանգնած, թշնամին երբեք մեզ այսքան մոտ չի եղել և երբեք ՀՀ-ն այսքան թույլ ու խոցոտված չի եղել, բայց վատահ եմ, որ կարող ենք այս իրավիճակից դուրս գալ և Հանրապետության հրապարակում Անկախության օրվա առթիվ զինվորական շքերթ անել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այսօր Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ բռնի ուժ կիրառելը և բերման ենթարկելը, Փաշինյանի պատկերն է: Եռաբլուրում հանգչող հերոսների ծնողներն ունեն բարոյական իրավունք արգելելու, որ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր և իր ներկայությամբ չպղծի այն հողը, որտեղ ամփոփված են մեր զինվորների աճյունները, բայց նա ուժով ցրեց նրանց:

Եթե այդքան անվտանգության աշխատակիցներ և զորքեր ունի, պետք է սեփական անվտանգությունը ստորադասի և ծառայողներին ուղղորդի սահման, բայց, ցավոք, դա իր առաջնահերթությունների մեջ չի մտնում»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ պատգամավորը նշեց. «Ադրբեջանցիները շատ առաջ են եկել և Իշխանասարի նկատմամբ վերահսկողություն են սահմանել, կարող են Սյունիքը կտրել, և ոչ թե իրենք միջանցք պահանջեն, այլ մենք ադրբեջանցիներից միջացք խնդրենք, որ ՀՀ-ն կապվի հարավային մարզի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

-00—ԱՊ

Տեսանյութեր