Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը վերահսկում են Սյունիքը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News     

վրթ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․   

«Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը, որտեղ ադրբեջանական զորքը Նիկոլի անմիջական աջակցությամբ 2 փուլով (2021-ի մայիսին և նոյեմբերին) առաջ եկավ, ամրացավ ու տնավորվեց, վերահսկում է Սյունիքը մնացած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ (Նույն ինքը՝ ՀՀ–Իրան մայրուղին)։

Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։

Այսինքն երբ ասում են՝ Սյունիքը վտանգված է, իրականում դա էլ է արդեն անցած էտապ։ Վտանգված-պրծած է. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար։

Ու կապ չունի, թե ադրբեջանցիների դեմ տված ինչ թուղթ է ստորագրելու Հայաստանում իրենց գլխավոր կամակատար Նիկոլը, հենց զգան, որ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս դա անել, այդ թուղթը ոչ մի բան չի նշանակելու... Կամ գուցե նույնիսկ չսպասեն որևէ բան ստորագրելուն։

Սյունիքի Հայաստանից կտրելու իրական ու մոտալուտ սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ադրբեջանցիներին Իշխանասարից գցելով։»։

--00—ԱՊ