ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու ՀՀ շարունակական հետաքրքրությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Խոսելով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետների մասին, Զախարովան նշել է, որ դա կախված է հայկական կողմից։
Ռուս դիվանագետի խոսքերով, նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում, ինչից հետո հաստատվում են բարձր մակարդակով․ «Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի կողմում է»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ