Գերիների փոխանակման հարցում օպտիմալը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Զախարովա

Քանի՞ հայ է ադրբեջանական գերության մեջ. այս խնդրին կողմերի մոտեցումը տարբեր է, երբեմն տվյալները խիստ նկատելիորեն տարբերվում են: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Թվերը, որ շրջանառում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այս հարցով ես հորդորում եմ դիմել հայկական ու ադրբեջանական կողմերին, վստահ եմ` նրանք կտան սպառիչ պատասխան: Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 անձ. 63՝ հայկական, 16` ադրբեջանական կողմից: Մենք ելնում ենք նրանից, որ այս փոխանակման օպտիմալ բանաձևը հետևյալն է` «բոլորը բոլորի դիմաց»: Ենթադրում ենք` այս հարցի շուտափույթ լուծումը կօգնի երկրներին շրջել ողբերգական էջերն իրենց հարաբերություններում և կենտրոնանալ դրական օրակարգի առաջմղման հարցում, այդ թվում` տնտեսական ոլորտում, այս մասին է խոսվել հունվարի 11-ին` Մոսկվայում»,- նշել է նա:

--00--ԱԹ