Ջրի պաշարների ի՞նչ հասանելիություն և սանիտարական ի՞նչ պայմաններ ունեն դպրոցները․ հարցը քննարկվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովող ենթակառուցվածքների վիճակի ուսումնասիրություն, նախագծել հասցեական լուծումներ ու տրամադրել առաջարկություններ ազգային քաղաքականությունների վերաբերյալ:

նկար

--00—ԼՄ