Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1107850

Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։

«Մոսկվայում անցկացվում են մի շարք խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում»,-ասել են նախարարությունում։

Ավելի վաղ աղբյուրը, РИА Новости-ին հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։

--00—ՅՄ