Նոր մանրամասներ Գավառ-Մարտունի ճանապարհի ավտովթարից․ ձորն ընկած տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ճտպ

Մարտի 16-ին՝ ժամը 18։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 12 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. տուժածը հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00—ՍՊ