Րաֆֆու փողոցում այրվել են տարածքի էլեկտրական լարերը և ինտերնետի մալուխը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Մարտի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում՝ «ԱյԴի» բանկի մոտ, էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այրվել են կոնկրետ ինտերնետի մալուխն ու էլեկտրալարեր։ Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում սահմանազատվել է տարածքը, տեղանքից դուրս են բերել մի քանի ավտոմեքենաներ, և մոտ 2 ժամ հրշեջներն ու պարեկները սպասել են էլեկտրոցանցի աշխատակիցներին, որպեսզի հոսանքազրկեին տարածքը, որ հրշեջ-փրկարարները կարողանային աշխատել։

Հավաքված քաղաքացիները աղբյուրին հայտնել են, որ երբ նկատել են, թե ինչպես են մախուլները վառվում, ահազանգել են 911 և Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ու միայն հրշեջ-փրկարարներն ու պարեկներն են րոպեների ընթացքում ժամանել, իսկ էլեկտրոցանցի աշխատակիցները 2 ժամ է՝ չկային։ 

--00—ԼՄ