ՀՀ-ն ԼՂ-ին կապող երթուղու կամրջի վերևով հայերն են գնում, ներքևով՝ ադրբեջանցիները, ռուսները հսկում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

tt

Հայաստանն Արցախին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի նոր երթուղու՝ Հագարի գետ - Կոռնիձոր - Տեղ ճանապարհահատվածի խճապատման աշխատանքը վերջնական փուլում է, շուտով կմեկնարկի ասֆալտապատումը։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Շինարարական կազմակերպություններից մեկն ասաց, որ գուցե 4-5 օրից սկսեն ասֆալտապատումը»,- նշեց Ղուլունցը։ Տեղի համայնքապետը նշեց նաև, որ այդ հատվածում կառուցված կամրջի վերեւով հայերն են գնում, իսկ տակով՝ ադրբեջանցիները․ «Կամրջի վրա ռուս խաղաղապահը կանգնած է, անցակետը դրված է, որևէ խնդիր չի լինում հայերի և ադրբեջանցիների միջև։ Աջուձախ՝ կամուրջի մեկ ու մյուս եզրերին, ռուս խաղաղապահները կանգնած են»։

Ղուլունց շեշտեց, որ Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակումից հետո էլ Տեղն Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր գյուղին կապող ճանապարհն անխափան գործում է, որևէ խնդիր չկա, չնայած որ տեղ-տեղ ադրբեջանական վերահսկողությամբ հատվածներով էլ են մարդիկ անցնում․ «Ռուս խաղաղապահը ճանապարհը վերահսկում է, մարդիկ գնում-գալիս են։ Հիմա էլ, հետո էլ են են ռուսները վերահսկելու»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ